Նիկոլ Փաշինյանը գրում է՝ Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել:
Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է: Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: