Պաշտոնական հաղորդագրություն. ի՞նչ իրավիճակ է Երևանում այս պահին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Այլ լուրեր

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ

Ինչպես են քաղաքացիները տարհանվում երկրաշարժի ժամանակ «Դալմա մոլից»:

 

Երևան մոլը՝ երկրաշարժից վայրկյաններ անց…

 

Leave a Reply

Your email address will not be published.