Այս համեղ նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի. պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան բոլորը:
Ձեզ պետք է՝
180 գ կաթնաշոռ, 140 գ պանիր, 1 ձու, 2-3 ճաշի գդալ ալյուր, Կանաչի՝ ըստ ճաշակի, Աղ, Բուսայուղ՝ տապակելու համար
Ինչ անել՝
Պանիրն անցակցնել քերիչով: Կաթնաշոռը տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր:
Աշխատանքային մակերեսի վրա ալյուր լցնել, պանրային զանգվածից վերցնել մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
Ձեր նախաճաշը պատրաստ է: Բարի ախորժակ: