Ապրիլի 20-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում․․․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հետաքրքիր

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: