Հնդկական խոհանոցը հայտնի է իր բազմազանությամբ, իսկ քաղցրավենիքների մասին շատերս ենք լսել, բայց հավանաբար չենք փորձել պարաստել:
Ահա բաղադրատոմսը
Բաղադրիչներ
- Ալյուր 1,5 բաժակ, Սպիտակաձավար 1,5 թեյի գդալ
- Սոդա ¼ թեյի գդալ, Կեֆիր 1 ճաշի գդալ
- Ջուր 2 բաժակ, Շաքարավազ 1,5 բաժակ
- Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ, Բուսայուղ
Պատրաստման եղանակը` Թասիկի մեջ խառնել ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրը ու 1 բաժակ տաք ջուր: Ծածկել և թողնել 2 ժամ տաք տեղում: Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ ջուր, շաքարավազ կիտրոնի հյութը և դնել կրակին, հասցնել եռման, եփել 5 րոպե և վերցնել կրակից: Ստացված օշարակը թողնել սառչի:
Բուսայուղը լցնել բարձր եզրերով թավայի մեջ ու դնել կրակի վրա: Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ և շրջանաձև շարժումներով խմորը ճզմել տաք բուսայուղի մեջ:
Տապակել երկու կողմից մինչև ոսկեգույն երանգ ստացվի, շարել անձեռոցիկի վրա, որ ավելորդ բուսայուղը ներծծվի, այնուհետև թաթախել օշարակի մեջ, թողնել 10 րոպե և մատուցել: