Գրեք նրա անուն-ազգանունը, դեռ լսելու եմ նրա մասին… Էդոն շատ բարեսիրտ էր, ոչ մեկին վատը չի ցանկացել, միշտ ուզում էր, որ բոլորը ուրախ լինեն…

Սահմանային լարվածություն

Գրեք նրա անուն-ազգանունը, դեռ լսելու եմ նրա մասին… Էդոն շատ բարեսիրտ էր, ոչ մեկին վատը չի ցանկացել, միշտ ուզում էր, որ բոլորը ուրախ լինեն…

«Ուշադրություն չէի դարձրել Էդուարդի ծննդյան օրվան, բայց բժշկուհին ասաց՝ Հայրենական մեծ պատերազմն է սկսվել այդ օրը, գրեք այս երեխայի անուն-ազգանունը ես դեռ լսելու եմ նրա մասին»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Էդուարդ Չիչյանի մայրը՝ Աննա Ղալթախչյանը:

Էդուարդ Չիչյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 10-ին, կրտսեր սերժանտ է եղել, գրադի հրամանատար։ Կապանում է ծառայել: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, եղել է Ջրականում:

Մորաքրոջ՝ Զարուհու խոսքով՝ Էդուարդի ծնունդը մեծ ցնծություն է եղել իրենց ընտանիքում. «Բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր իր վրա, մեր ուժը և ջանքը չէինք խնայում, որ ինքը հայրենիքի համար պիտանի մարդ դառնա, օգտակար լինի իր հարազատներին, ընկերներին և ամենակարևորը՝ հայրենիքին: Ոչ ոքիս մտքով չէր անցնում, որ նա կարող է այսպես օգտակար լինել իր հայրենիքին»,-նշում է նա:

Մորաքույրն ասում է, որ Էդուարդը երազկոտ տղա է եղել, սիրել է հաջողակ մարդկանց և ձգտել է նրանց նմանվել: Էդուարդի հետ զ ո հ վել են իր 3 ընկերները: «Էդոն շատ բարեսիրտ էր, ոչ մեկին վատը չի ցանկացել, միշտ ուզում էր, որ բոլորը ուրախ լինեն»,-պատմում է ընկերը՝ Սևակ Ավուշյանը:

Էդուարդ Չիչյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 22-ին: Հայրենիքի պաշտպանության  համար մղվող մարտերում զ ո հ վել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:

Տեսանյութը՝ ստորև.

Աղբյուր