Կուլիչների համար ամենահամեղ ջնարակը. չի ճաքճքում, չի կպչում, չի փշրվում

Խոհանոց

Ամենալուսավոր ու բարի տոն Սուրբ Զատիկի համար շատերն են գնում պատրաստի կուլիչ, սակայն կան այնպիսիք, ովքեր նախընտրում են այն ինքնուրույն թխել: Եթե դասվում եք երկրորդ խմբին, ուրեմն ձեզ հետաքրքրում է ոչ միայն կուլիչի խմորի բաղադրատոմսը, այլևս սպիտակ ջնարակը պատրաստելու եղանակը:

Եթե պատրաստվում եք թխել կուլիչ, ուրեմն պահպանեք այս չփշրվող, պարզ ու մատչելի ջնարակի բաղադրատոմսը, որը պատրաստվում է առանց հում ձվի օգտագործման:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ շաքարավազ
  • 6 ճ.գ ջուր
  • 1թ.գ. ժելատին

Պատրաստման եղանակ.

Ժելատինը թրջել 2ճ.գ. ջրի մեջ ու թողնել 10 րոպե: Մնացած ջրի մեջ լուծել շաքարավազը, տաքացնել թույլ կրակի վրա՝ մինչ հատիկների լուծվելը:

Կրակից հանել ստացված օշարակը, մեջը լցնել թրջած ժելատինը: Լավ ծառնել: Հարել խառնուրդը մի քանի րոպե, մինչ այն փքուն ու սպիտակ կդառնա:

Թողնել, որ ջնարակը մի քիչ սառի, մեջը թաթախել կուլիչները, զարդարել գունավոր հատիկներով ու մատուցել: Ջնարակը սառում ու պնդանում է ընդամենը 5 րոպեում:

Բարի ախորժակ: