Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, իսկ դրանից հետո.. Սուրենյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Հետաքրքիր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում ինտենսիվ։

Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝ Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլ ամսին կանխատեսվում է, որ օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով կամ առանջին հատվածներում կլինի նորմայի սահմաններում, որն առանձնապես մեծ շեղում չէ։ Սա օդերևութաբանական առանձնահատկության արդյունքն է՝ կապված Ռուսաստանի եվրոպական հատվածում ունեցած խիստ ցուրտ ձմռան հետ։ Տեղումները կանխատեսվում են նորմայից ավել։

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ապրիլի տեղումների նորման բավականին մեծ է, կարելի է ասել մայիսից հետո 2-րդ խոնավ ամիսներից մեկն է և նորմայից ավել տեղումներ նշանակում է, որ ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Leave a Reply

Your email address will not be published.