Քրիստինա Եղոյանի 3 զգեստափոխությունը հարսանիքի ժամանակ և երեկոյի անակնկալները

Շոու բիզնես

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը երեկ ամուսնացել է:

Քրիստինան ու ընտրյալը պսակադրվել էին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում և մեծ խնջույք կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում, որին ներկա են եղել դերասաններ Նորայր Եղյանը, Գոռ Համբարձումյանը, դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը:

Քրիստինան մանրակրկիտ է նախապատրաստվել այս օրվան․ նա ունեցել է երեք զգեստափոխություն: Առաջին զգեստով երգչուհին եկեղեցի է գնացել և պսակադրվել, ռեստորան մուտքի ժամանակ նա արդեն երկրորդ զգեստով էր, իսկ երրորդ զգեստով ներկայացել է հարսանեկան տորթը կտրելու արարողությանը:

Երգչուհու հարսանիքը լի է եղել անակնկալներով․ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Քրիստինան և իր մայրիկը պարում են երգչուհու «Մամ ջան» երգի ներքո:

Քրիստինային խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել հարազատ քույրը՝ Նարեն՝ երգելով Սարգիս Ավետիսյանի «Իմ քույրիկ» երգը:

Դերասանուհին իր հերթին անակնկալ ուներ քրոջ համար․ նա ծաղկեփունջն ավանդական ձևով նետելու փոխարեն նվիրել է քրոջը, որից հետո Նարեի սիրելին ամուսնության առաջարկություն է արել նրան:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published.