Կարևոր. 50 տոկոսով կփոխհատուցվի գազի և էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վճարները․ ահա, թե ովքեր կարող են оգտվել оժանդաաությունից:
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի Հ Հ սահման ամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ Սոցապ նախարարությունից։
Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտпնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահման ամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դ եպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար: